Անգլերենով “Line”-ն այն կայծն է, որը սկիզբ է դնում ցանկացած ստեղծագործ գաղափարի։ Հայերենով` «լայն» նշանակում է ընդարձակվող տարածություն, դիզայնի սահմաններն ընդլայնելու հնարավորություն։
Լայն-ը շրջիկ ճարտարապետության բիենալե է, որը նվիրված է Հայաստանում սոցիալական հրատապ խնդիրների լուծմանը՝ ամեն տարի կենտրոնանալով տարբեր թեմաների վրա: Հրավիրում ենք ճարտարապետներին և արվեստագետներին վերաիմաստավորել հանրային տարածքները ողջ երկրում՝ օգտագործելով գեղարվեստական ինստալյացիաներ՝ չօգտագործված քաղաքային և գյուղական տարածքները վերակենդանացնելու համար: Փառատոնի շրջանակում կազմակերպվում են է դասախոսություններ, աշխատանոցներ և մշակութային մի շարջ միջոցառումներ։
Մեկնարկային բիենալեն կանցկացվի Երևանում՝ անդրադառնալով քաղաքային հիմնախնդիրներին՝ մի շարք արվեստի ինստալյացիաների միջոցով ամբողջ քաղաքում: